Կիրակի օրը բավականին հագեցած էր իրադարձություններով և առաջարկում ենք համառոտ վերհիշել՝ ինչ կատարվեց մեկ օրվա ընթացքում։
✅ Մարտի 7-ին «Ռեյնջերսը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն։ Գլազգոն ներկայացնող ակումբը 2010/2011 մրցաշրջանից հետո առաջին անգամ դարձավ երկրի չեմպիոն՝ ընդհատելով «Սելթիկի» չեմպիոնական շարքը, որը հաղթել էր անընդմեջ 9 անգամ։ Մանրամասներն՝ այստեղ։
✅ «Մանչեսթեր Յունայթեդը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սիթիի» դարպասը՝ ընդհատելով Գվարդիոլայի թիմի 21 խաղից բաղկացած հաղթարշավը։ Մանրամասներն՝ այստեղ։
✅ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալին»: Հանդիպումը կայացել է «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով: Մանրամասներն՝ այստեղ։
✅ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Դինամոն» հյուրընկալել էր «Տամբովին» ու 2-0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման առաջին գոլի փոխանցումն արեց հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որն ավելի ուշ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։
✅ Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը 5-րդ տեղն է զբաղեցրել լեհական Տորուն քաղաքում ընթացող թեթև աթլետիկայի Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում:
✅ Անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլում» տնային «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունել է «Ֆուլհեմին» և նվազագույն հաշվով պարտություն կրել: Մանրամասներն՝ այստեղ։
✅ Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Ջենոային» ու դժվարությամբ կարողացավ հաղթանակ տոնել։ Մանրամասներն՝ այստեղ։
✅ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Շիրակն» ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», որն առաջին հանդիպումն էր անցկացնում նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ։ Մանրամասներն՝ այստեղ։
✅ Տաշքենդում ընթացող Ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում հայ մարզիկը 73 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել ադրբեջանցի Ռուստամ Օրուջևի նկատմամբ։ Մանրամասներն՝ այստեղ։
✅ Նորագավիթի մարզադպրոցում ընթանում է Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը։ Armsport-ի ֆոտոխցիկը ֆիքսել է թեժ պայքարի ամենահետաքրքիր պահերը։ Լուսանկարներն՝ այստեղ։
✅ Եվ, ի դեպ, Քուինսի Պրոմեսը խփեց իր առաջին գոլը ՌՊԼ վերրադառնալուց հետո․ «Սպարտակը» 6-1 հաշվով ջախջախեց «Կրասնոդարին»։ Գոլը՝ ստորև․
67th goal for Spartak, the first one after the comeback.
Bratukha, we’ve missed you ❤️pic.twitter.com/9cDmK5wAeZ
— FC Spartak Moscow (@fcsm_eng) March 7, 2021