Շոտլանդիայի առաջնության 31-րդ տուրում «Սելթիկը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Դանդի Յունայթեդի» հետ։
Այս արդյունքը «Ռեյնջերսին» թույլ տվեց ժամկետից շուտ նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Գլազգոն ներկայացնող ակումբը 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ դարձավ երկրի չեմպիոն՝ ընդհատելով «Սելթիկի» չեմպիոնական սերիան, որը հաջողության էր հասել 9 անգամ անընդմեջ։
Այս տիտղոսը Սթիվեն Ջերարդի համար առաջինը դարձավ գլխավոր մարզչի պաշտոնում։