Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալին»: Հանդիպումը կայացել է «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 15-րդ րոպեին: Լուիս Սուարեսը, մեն մենակ դուրս գալով Տիբո Կուրտուայի դեմ, գնդակն ուղարկել է վերջինիս դարպասը:
«Ռեալը» հաշիվը հավասարեցրել է միայն 88-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման՝ գրավելով դատարկ դարպասը: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ 1-1:
«Աթլետիկոն» 25 խաղից հետո վաստակել է 59 միավոր և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 54 միավորով երրորդն է: Երկրորդ տեղում գտնվում է «Բարսելոնան», որի ակտիվում կա 56 միավոր: