Անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլում» տնային «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունել է «Ֆուլհեմին» և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Հանդիպման միակ գնդակը 45-րդր ոպեին հեղինակել է հյուրերի հարձակվող Իվան Կավալեյրուն՝ օգտվելով Սալահի կոպիտ սխալից:
Այսպիսով, մերսիսայդցիները պարտվել են 6-րդ տնային խաղում անընդմեջ: Ավելի վաղ Կլոպի սաները պարտվել էին «Բարնլիին» (0-1), «Բրայթոնին» (0-1), «Մանչեսթեր Սիթիին» (1-4), «Էվերթոնին» (0-2) և «Չելսիին» (0-1):
«Լիվերպուլը» 28 խաղից հետո 43 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ֆուլհեմը» 26 միավորով 18-րդն է:
Առաջին շրջանի խաղում, որը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, «Ֆուլհեմն» ու «Լիվերպուլը» ոչ-ոքի էին խաղացել՝ 1-1: