«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին․
«Չնայած՝ պանդեմիան մեզ էլ լուրջ հարված հասցրեց, «Բավարիան» միշտ կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի, եթե նրա հարցում վստահ է։ Իրավիճակն այնպիսին է, որ ամեն ինչ ամեն օր փոխվում է, այդ իսկ պատճառով ես կանխատեսումներ չեմ անում։ Սակայն կարելի է ասել, որ «Բավարիան» շարունակում է գրավել լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներին»,- ասել է Հայները։
Հոլանդը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 17 խաղի է մասնակցել՝ դառնալով 17գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։