«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Քրիսթալ Փելասի» հետ։
Հյուրերի կազմում բացակայում էր դարպասապահ Դավիդ դե Խեան։ «Ման Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խաղից հետո պարզաբանել է, թե որն է եղել պատճառը։
«Նրա բացակայության պատճառը անձնական է։ Ե՞րբ կվերադառնա։ Անձնական հարց է։ Ժամանակ է անհրաժեշտ»,-ասել է Սուլշերը MUTV-ի հետ զրույցում։
Դավիդ դե Խեային մեկնարկային կազմում փոխարինել էր Դեն Հենդերսոնը, ում խաղից Սուլշերը գոհ էր․
«Նա «Ման Յունայթեդի» դարպասապան է, ու երբեմն դու պետք է պահես կենտրոնացվածությունը։ Նա աճում է այդ դիրքում։ Ես շնորհակալ եմ նրան, որ մենք այսօր 1 միավոր ունեցանք, ոչ թե 0»,-ասել է Սուլշերը։