«Նոայի» նորեկ Պետրոս Ավետիսյանը գրառում է կատարել սոց,ցանցի իր էջերում՝ հրաժեշտ տալով իր նախկին թիմի՝ «Տոբոլի» երկրպագուներին ու ակումբի անձնակազմին, ինչ
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տոբոլի» ամբողջ կոլեկտիվին, ակումբի նվիրված երկրպագուներին ու Կոստանա քաղաքի հիանալի մարդկանց այն մեկ տարվա համար, որ ես անցկացրել եմ այստեղ: Ակումբին հաջողություններ եմ մաղթում ինչպես առաջնությունում, այնպես էլ եվրագավաթներում:
Չնայած՝ քիչ խաղաժամանակ եմ ստացել «Տոբոլում», այս տարին ինձ համար լավ փորձ էր՝ թե՛ ֆուտբոլի տեսանկյունից,թե՛ առհասարակ կյանքի:
Եվ, իհարկե, ինձ համար պատիվ է լինել Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր», — գրել է Ավետիսյանը: