Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Աթլետիկոն» հաղթել է «Վիլյառեալին»: Էլ Մադրիգալում կայացած հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ մադրիդյան ակումբի:
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար սա իր ներկայիս պաշտոնում 308-րդ հաղթանակն է բոլոր մրցաշարերում: 50-ամյա արգենտինացին կրկնել է Լուիս Արագոնեսի ակումբային ռեկորդը: Միևնույն ժամանակ, այս ցուցանիշին հասնելու համար Սիմեոնեին անհրաժեշտ էր 512 հանդիպում, իսկ Արագոնեսին՝ 612:
Լա Լիգայի պատմության մեջ բոլոր ակումբների մարզիչների հաղթանակների քանակով Սիմեոնեն և Արագոնեսը բաժանում են 2-3-րդ տեղերը ՝ հետ մնալով Միգել Մունյոսից, ով 357 հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» ղեկին: