Լա լիգայի 25-րդ տուրում առաջատար «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»։
Դիեգո Սիմեոնեի սաները 2-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Առաջին կեսում ինքնագոլ գրանցեց Ալֆոնսո Պեդրասան, իսկ խաղակեսից հետո մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկեց Ժոաու Ֆելիշը։
Տանտերերը բազմաթիվ գոլային պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Յան Օբլակի դարպասը։ Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» միավորների քանակը հասցնում է 58-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։