Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը մասնակցում է հունվարի 7- 15-ը Ավստրիայի Միտերսիլ քաղաքում անցկացվող «Դեպի ոսկին» օիլիմպիական մարզումային ճամբարին, հաղորդում է Արմենպրեսը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրաելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը:
Մարզումային ճամբարին մասնակցում է ավելի քան 1500 մարզիկ և մարզիչ աշխարհի 67 երկրից: