«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Instagram-ի իր էջում բաժանորդներին հարցրել է, թե որ ոճի ֆուտբոլն են ավելի շատ հավանում։
«Տիկի-տակա՞, թե՞ ուղղահայաց ֆուտբոլ: Թե՞ այդ երկուսի միջեւ ավելի լավ հավասարակշռություն կա: Ի՞նչ եք կարծում»,- գրել է Կոնտեն
Իտալացի մասնագետը գրառմանը կցել է իր թիմի մասնակցությամբ երկու պահի համեմատական տեսանյութ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անցյալ տարվա «Բարսելոնայի» դեմ խաղից (1: 2) և «Միլանի» հետ վերջին հանդիպումից (3: 0):
Посмотреть эту публикацию в Instagram