«Լոռի» է տեղափոխվել բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա C-ն եւ Սերիա D-ն ներկայացնող մի շարք ակումբներում։
Մենսալաոն «Լոռի» է տեղափոխվել Սերիա C-ում հանդես եկող «Ֆերովիարիո» ակումբից, որի կազմում փետրվարի 15-ին նվաճել է Ֆարես Լոպես նահանգի գավաթը։