«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ընտրվել է «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի լավագույն խաղացող:
Հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 23-ին Բուխարեստում և ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ լոնդոնցիների: Միակ գոլը Ժիրուն խփեց 68-րդ րոպեին:
Երեքշաբթի, փետրվարի 23-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի «Լացիո» — «Բավարիա» 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը: Հանդիպումը կայացավ Հռոմում և ավարտվեց 4:1 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: 32-ամյա լեհը մեկնարկային կազմում էր ու խփեց իր թիմի առաջին գոլը ՝ 9-րդ րոպեին բացելով հաշիվը: