«Ատալանտայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վիլի Տա Բին մահացել է լյարդի քաղցկեղից: Կոտ դ’Իվուարի խաղացողը 21 տարեկան էր:
Ֆուտբոլիստը երկար ժամանակ է պայքարում էր հիվանդության դեմ: Կիսապաշտպանը վերջին ամիսներն գտնվել է Կոտ դ’Իվուարում:
«Մենք սգում ենք մեր խաղացողի և Իտալիայի Մ19 առաջնության չեմպիոն Ուիլի Բրաչիանո Թա Բիի անժամանակ մահը և կիսում ենք նրա ընտանիքի և մտերիմների վիշտը: Հարգելի Ուիլի, հանգստացեք խաղաղության մեջ», — ասված է իտալական ակումբի հայտարարության մեջ: