«Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն, որն այժմ հանդես է գալիս «Կադիսում», ասել է՝ ով է իր կարիերայի լավագույն մարզիչը.
«Ունայ Էմերին. ես միշտ ասել եմ դա: Ես նրա հետ աշխատել եմ «Ալմերիայում», նրա հետ նորամուտս եմ նշել Պրիմերայում, իսկ հետո նրա գլխավորությամբ խաղացել եմ «Սևիլիայում»:
Էմերիի անունը տվեցի այն պատճառով, թե նա ինչպես է աշխատում, ապրում ֆուտբոլով, թե ինչպես է ամեն խաղին տարբեր կերպ մոտենում: Ես նման բան ընդամենը մի քանի մասնագետի մոտ եմ տեսել: Իմ կարծիքով, Ունայն ինձնից ավելի շատ բան է ստացել, քան մյուսները: Ես հիանալի սկսեցի «Ալմերիայում», իսկ հետո նրա հետ մի քանի հիանալի տարի անցկացրի «Սևիլիայում»,- Նեգրեդոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Նեգրեդոն անցած ամառ է տեղափոխվել «Կադիս», իսկ դրանից առաջ հանդես է եկել «Ռեալում», «Ալմերիայում», «Սևիլիայում»,«Մանչեսթեր Սիթիում», «Վալենսիայում», «Ռայո Վալեկանոյում», «Միդլսբրոյում», «Բեշիքթաշում» և «Ալ-Նասրում»: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը Պրիմերայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: