Այսօր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 111 տարեկան։
Սարգիս Համբարձումյանը (Սերգո անունով նրան դիմել էր Ստալինը, որն էլ հետագայում գործածվում էր ԽՍՀՄ-ում) ծնվել է 1910 թվականի փետրվարի 23-ին, Նախիջևանի Բիստ գյուղում:
Համբարձումյանը 3 անգամ անընդմեջ ճանաչվել է ԽՍՀՄ չեմպիոն` ընթացքում գերազանցելով, թե այլ մարզիկների, թե իր սահմանած ռեկորդները (1932-1935 թվականներ)։
1936 թվականին Բեռլինի Օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց և ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդ: Իսկ երկու տարի անց դասական եռամարտում Սերգո Համբարձումյանը համաշխարհային ռեկորդ սահմանեց` (433,5 կգ) 8,5 կգ-ով գերազանցելով գերմանացի Մանգերի արդյունքը։
Թե ինչ կապ ունի Իոսիֆ Ստալինն այս պատմության հետ, կարդացեք ArmSport-ի պատրաստած նյութում՝ այստեղ։