«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում խփել է 19 գոլ, իսկ նախորդ մրցաշրջանում նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»:
Իտալացին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան արդյունավետ լինել:
«Թոփ ռմբարկուի գլխավոր հատկություններից մեկը եսասիրությունն է: Երբ նպատակդ քո առջև է, այլևս ի վիճակի չես մտածելու այլ բանի մասին:
Հարձակվողներն ունեն այդ բնազդը` ամեն գնով գոլ խփել: Երբեմն դա հանգեցնում է այն փաստին, որ դուք իմպուլսիվ որոշումներ եք կայացնում, որոնք այդ պահին կարող են սխալ լինել: Իմ գոլերից շատերը թիմային աշխատանքի պտուղ են կամ ինչ-որ կերպ բխում են դիրքային խաղից: Մնացած բոլոր գոլերը մաքուր բնազդ են»,- մեջբերում է Իմոբիլեին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: