Բասկետբոլի VBET Ա-լիգայի եզրափակչում «Դվինը» կմրցի «Վահագն Սիթիի» հետ։
Կիսաեզրափակիչ հանդիպումները անցել են թեժ պայքարում։ «Դվինը», լարված խաղում հաղթելով «Մեդ Ֆոքսիսին» (87-85), շարքի հաշիվը դարձրեց 4-2՝ ձեռք բերելով եզրափակիչի ուղեգիր:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դեմետրիուս Լևարիթը («Դվին»), որը վաստակել է 25 միավոր:
«Մեդ Ֆոքսիսը» 3-րդ տեղի համար կմրցի «Ուրարտուի» հետ։