«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտայի» դեմ առաջին խաղը։
Cope-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը թիմի հետ չի մեկնի Իտալիա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենզեման մկանային անհարմարությունների պատճառով հնարավոր է բաց թողնի առաջիկա խաղը։
33-ամյա հարձակվողը աստիճանաբար ապաքինվում է, սակայն ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի ղեկավարությունը չեն ցանկանում ռիսկի դիմել։
«Ատալանտա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով 23։55-ին։