Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցել է «Շալկե-04»-ի հետ և խոշոր հաշվով հաղթանակ է տարել՝ 4-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը խաղի 42-րդ րոպեին բացել է Ջեյդոն Սանչոն: Վերջինս երեք րոպե անց գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչից հետո նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը փայլուն գոլով գրավել է մրցակցի դարպասը ու թիմերն ընդմիջման են գնացել 2-0 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսում «Բորուսիան» ևս երկու գոլ է խփել. աչքի են ընկել Ռաֆայել Գերեյրուն և Էրլինգ Հոլանդը, որը դուբլ է ձևակերպել:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» իր միավորների թիվը հասցրել է 36-ի՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Բորուսիան» միավորներով հավասարվել է «Բայերին»: «Շալկեն» 9 միավորով վերջին՝ 18-րդ հորիզոնականում է: