Հայաստանի հավաքականը ժամանել է Սոֆիա, որտեղ կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վահան Ադիլխանյանի գլխավորած հավաքականն արդեն առաջին մարզումն է անցկացրել Բուլղարիայում:
Վաղը՝ փետրվարի 21-ին տեղի կունենա առաջնության վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի 10 բռնցքամարտիկով: