Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:
«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում 16-ամյա խաղացողի նկատմամբ, հայտնում է transfermarktweb-ը։
Երիտասարդ հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2022-ի ամառ: Մուկոկոն վերջերս դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս ամառ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Խուան Բերնատին։