Յուսուֆ Մուկոկոն պատրաստվում է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից».
17-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի և Բունդեսլիգայի ռեկորդակիր է, սակայն այս մրցաշրջանում քիչ խաղային պրակտիկա է ստացել, այդ պատճառով նա որոշել է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Մուկոկոն Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։