Թուրքմենիայում մահացել է 14-ամյա Սուլեյման Տուրսունբաևը, որին ուժեղ ծեծի են ենթարկել ձյուդոյի մրցումներին հաղթելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է Championat.com-ը՝ հղում անելով Turkmen.news-ին։
Հաղորդվում է, որ նրան փորձել են ստիպել, որ հանձնվի Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատության բարձր կուրսի կուրսանտի հետ պայքարում, բայց նա հրաժարվել է։ Մրցաշարի ավարտից անմիջապես հետո անհայտ անձինք հարձակվել են մարզչի վրա ու ծեծել նրան, իսկ Սուլեյմանին տարել են անհայտ ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց անցորդները փողոցում հայտնաբերել են երիտասարդ մարզիկին ու շտապօգնություն կանչել։ Նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը, բայց բժիշկները նրան չեն ընդունել՝ ասելով, որ նա պիտի տեղափոխվի իր տարածքային հիվանդանոց, իսկ ավելի կոնկրետ՝ 500 կմ հեռու։
Արդյունքում Տուրսունբաևը տեղափոխվել է մարզային հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել է։