Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ ժամանակներս կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ալեգրին ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով Օլե-Գունար Սուլշերին։
Հաղորդվում է, որ մեկ տարի դադար տված Ալեգրին պատրաստ է վերցնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ու աշխատանքներ տանել այդ թիմի հետ։
Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 21 խաղում վաստակած 31 միավորով։