«Մարսելի» ղեկավարությունը որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի թեկնածուի հարցում:
Ըստ RMC Sport-ի, «պրովանսալացիները» Խորխե Սամպաոլիի հետ գործնականում համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ, որը նախատեսված է մինչև 2023-ի ամառը:
Ֆինանսական պայմանները և փոխհատուցման չափը ներկայումս անհայտ են: Ներկայումս 60-ամյա արգենտինացին աշխատում է «Ատլետիկո Մինեյրոյում», բայց նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը:
Հիշեցնենք, որ ակումբը ավելի վաղ հեռացրել էր Անդրե Վիլաշ-Բոաշին, ով բացահայտ քննադատում էր ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: