Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն կիսվել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ֆուտբոլային տաղանդի վերաբերյալ իր կարծիքով:
«Իր տեմպով և որակով նա ինձ հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին: Նա ունի անհավանական ֆիզիկական մարզավիճակ:
Հետաքրքիր է, սկզբում ես կասկածում էի նրա հաջողությանը: Նա շատ զարմացրեց ինձ»,- մեջբերում է իտալացի մասնագետին Calciomercato-ն:
Ավելի վաղ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է իր դուբլը և գոլային փոխանցումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում