Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է իր դուբլը և գոլային փոխանցումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Հիանալի էր այսօր գոլ խփելը: Ինձ դուր է գալիս Չեմպիոնների լիգան: Երեկ [Բարսելոնայի դեմ խաղում] ինձ ոգեշնչեց Մբապեի հեթ-տրիկը, այնպես որ շնորհակալություն դրա համար: Մեծ երեկո»,- մեջբերում է Հոլանդին Viaplay Fotball-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցել է «Սևիլիայի» հետ և 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել: Հոլանդը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։