«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Sky Sport Germany-ն:
Նշվում է, որ ֆրանսիացին, հավանաբար, վարակվել է թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլերից, որի մոտ մեկ շաբաթ առաջ էր հայտնաբերվել COVID-19-ը:
Հավանաբար, Պավարը բաց կթողնի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Լացիոյի» հետ հանդիպումը, որը կկայանա փետրվարի 23-ին, և 14-օրյա կարանտին կանցնի: