Դորտմունդի «Բորուսիան» հաղթում է «Սևիլիային» ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում:
Երկու գոլ իր ակտիվում գրանցել է դորտմունդցիների նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Նրա ակտիվում մրցաշարի 13 խաղում արդեն 18 գոլ կա: Սա ռեկորդային ցուցանիշ է:
Հոլանդը նաև երկրորդ տեղն է բարձրացել նորվեգացիների շրջանում՝ ՉԼ-ում խփած գոլերի քանակով: Նա զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուլե-Գունար Սուլշերին, որի ակտիվում 19 գոլ կա:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն ընդհանուր առմամբ 24 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի հեղինակ: