Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ուզում է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ 34-ամյա հարձակվողը մտադիր է ամենաքիչը 2021/2022 մրցաշրջանում էլ մնալ ՄՅՈՒ-ում, անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի այս մրցաշրջանը։
2020-ի հոկտեմբերի 5-ին Էդինսոն Կավանին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց մանկունիանցիների հետ 1+1 սխեմայով։ Հենց այդ կետն էլ ուրուգվայցին ուզում է օգտագործել ևս մեկ տարի թիմում մնալու համար։
Հաղորդվում է, որ ՄՅՈՒ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Կավանիի հետ համագործակցությունը շարունակելու գաղափարով ու մոտ ժամանակներս մտադիր է ակտիվացնել պայմանագրի այդ կետը։