Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։
Ստեֆանոս Ցիցիպասը 0-2-ից կարողացավ բեկել Ռաֆայել Նադալի հետ հանդիպման ընթացքն ու հաղթել։ Գրանցվեց 3-6, 2-6, 7-6(4), 6-4, 7-5 հաշիվը, խաղը տևեց 4 ժամ 8 րոպե։
Ռաֆայել Նադալը իր կարիերայում երրորդ անգամ է պարտվում խաղում՝ առաջին երկու սեթերից հետո 2-0 հաղթելուց հետո։
Ցիցիպասը եզրափակիչի ուղեգիրը կխաղարկի Դանիլ Մեդվեդևի հետ, որն ավելի շուտ հաղթել էր Անդրեյ Ռուբլյովին։