Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Չելսին» 2-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:
Այսպիսով, արիստոկրատները Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին հինգ խաղերում բաց թողեցին միայն մեկ գնդակ՝ կրկնելով ԱՊԼ-ի ռեկորդը այս ցուցանիշով:
Ավելի վաղ, նոր ակումբի ղեկին իրենց առաջին խաղերում դա արել էին միայն Ժոզե Մոուրինյոն «Չելսիում» և Փիթեր Թեյլորը «Լեսթերում»:
Հիշեցնենք, որ Տուխելը «Չելսիի» ղեկին ևս մեկ ցուցանիշ էր կրկնել․ Տուխելը դարձել է «Չելսիի» առաջին մարզիչը վերջին 17 տարվա ընթացքում, երբ թիմը բաց չի թողել իր առաջին երեք խաղերում: 2004-ին նման նվաճման հասել էր հենց «Տոտենհեմի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյուն: