Գերմանական «Շալկե 04»-ը հետաքրքրված է ռուսական «Ռոստովի» ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովի ծառայություններով, տեղեկացնում է Kicker-ը:
Բունդեսլիգան ներկայացնող ակումբը պատրաստ է Ուզբեկստանի հավաքականի հարձակվողի համար 15 միլիոն եվրո վճարել: Նշվում է, որ կողմերը բանակցությունները կսկսեն մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման և դարձել ` 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: