«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթը ասել է, որ Ջեք Գրիլիշը կարող է հաղթահարել Լիոնել Մեսսիի նման աստղի հետ համեմատվելու ճնշումը: Գրիլիշի թիմակից Էմիլիանո Մարտինեսը վերջերս Ջեքին անվանել էր «աջլիկ Մեսսի»:
«Ջեքը ունիկալ է: Չկա մի մարդ, ում ես կարողանայի նայել և ասել. «Այո, Ջեքը նման է նրան»: Նա շատ յուրահատուկ է իր խաղով:
Ես միշտ ասել եմ, որ նրա ամենամեծ ուժը հավասարակշռությունն է: Գնդակով կամ առանց գնդակի, մրցակիցները փորձում են նրան տապալել, Ջեքը լավ հավասարակշռություն ունի գնդակով վազելիս:
Ես Մեսսիին միայն մեկ անգամ եմ տեսել խաղալիս: Իհարկե, Էմիլիանոն ավելի շատ առիթ ունի խոսելու այս մասին: Ես ուրախ եմ այն բանի համար, ինչ ցույց է տալիս Ջեքը այս պահին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»,- մեջբերում է Սմիթին Goal-ը: