«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կողմ է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ֆրանսիացին հասկանում է, որ Նեյմարի տեղափոխությունը մեծ օգուտ կարող է տալ կատալոնական ակումբին: Գրիզմանը վստահ է, որ Նեյմարի տեղափոխությունն իր դիրքի համար հզորացում կլինի, այլ ոչ թե ճնշում:
Ֆրանսիացու կարծիքով՝ Նեյմարի գալով իր համար տեղ կգտնվի թիմի մեկնարկային կազմում: