«Բավարիան» հարձակվող Սերժ Գնաբրին առաջիկա խաղերին չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղում Գնաբրին ձախ ազդրի մկանային պատռվածք է ստացել:
Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին մասնակցել է 28 խաղի, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: