Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել «Ռանդերսում», հաղորդում է bold.dk-ը:
«Ռանդերսի» սպորտային տնօրեն Սորեն Պեդերսենը նշել է , որ ակումբը հետքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
«Բաբայանը որակյալ ֆուտբոլիստ է: Մենք հետևում ենք նրա խաղին և ուրախ կլինենք, եթե Էդգարը միանա մեր թիմին:
Իհարկե, մենք դիտարկում ենք նաև այլ տարբերակներ»,- ասել է Պեդերսենը:
Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ի ամռանը «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո»:
«Հոբրոյի» հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: