Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանն այս օրերին Դուբայում է։ Հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ալեքսանդր Կարապետյանը, որն օրերս պաշտոնապես համալրեց «Արարատ-Արմենիայի» կազմը, Բաբայանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Instagram-ի Storys բաժնում։
Հիշեցնենք՝ Բաբայանը վերջերս հեռացավ դանիական «Հոբրոյից» և այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Բաբայանն անձամբ էր վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Հոբրոյի» կազմում մասնակցել է 10 հանդիման, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Բաբայանը «Հոբրոյին»ն միացել էր 2017 թվականին: Այս պահի դրությամբ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է կես միլիոն եվրո։
Վերջերս լուրեր տարածվեցին, որ Բաբայանը կարիերան կարող է շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մասնավորապես՝ «Խիմկիում»։ «Խիմկին», սակայն, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։