«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մյունխենյան թիմի գերմանացի ֆուտբոլիստը բաց է թողնելու Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում այսօր կայանալիք հանդիպումը «Տիգրեսի» հետ։
Հաղորդվում է, որ Մյուլլերը այս պահին ինքնամեկուսացած է, և Մյունխեն վերադառնալուց հետո ևս անմիջապես ինքնամեկուսանալու է։
«Բավարիայի» բոլոր ֆուտբոլիստներին ևս մեկ անգամ են թեստավորել։ Բոլորի պատասխանները եղել են բացասական։