«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը «Կանի» դեմ գավաթային խաղի 60-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով։
Դեռևս հայտնի չէ վնասվածքի լրջությունը։ Բացառված չէ, որ բրազիլացի ֆուտբոլիստը բաց թողնի հաջորդ շաբաթ Չեմպիոնենրի լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղը։
«Պարի Սեն Ժերմենը» Մոյզե Կինի գոլի շնորհիվ հաղթել է 1-0 հաշվով։ Գոլային փոխանցումը կատարել է Նեյմարը։