«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Բելգիայի հավաքականի իր թիմակցին բողոքել է ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ նախնական առաջարկից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ի լրագրող Սէմ Լին։
Դե Բրույնեն, ինչպես հաղորդվում է, բարկացել է, որ ակումբը գումար է ունեցել կամ ունի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերին հավակնելու, բայց գումար չունի հենց Դե Բրույնեին ավելի շահավետ պայմաններով պայմանագիր առաջարկելու համար։ Շշուկների համաձայն՝ Դե Բրույնեն ազգային թիմի թիմակցին բողոքել է, որ «Ման Սիթին» իրեն առաջարկել է նույնիսկ ներկայիս պայմաններից վատ պայմաններով համագործակցություն։
Չնայած դրան՝ Դե Բրույնեն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի «Սիթիի» հետ պայմանագիրը։