«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 18-րդ տուրի ՝ «Տորինոյի» հետ խաղում հռոմեացիների կրած պարտությունը.
«Մենք դաշտում շատ բան արեցինք, և տրամադրված էինք մարտական: Մենք կատարեցինք 31 հարված, բայց գնդակը չցանկացավ հայտնվել «Տորինոյի» դարպասում: Չեմ կարող ասել, որ մենք լավ հանդիպում անցկացրեցինք, բայց մենք ունեինք հնարավորություններ:
Մենք պաշտպանությունից դուրս գալու խնդիրներ ունեցանք: Սակայն հանդիպման առաջին 7 րոպեին մենք կարող էինք երեք անգամ գոլ խփել: Խաղն ամբողջովին այլ կլիներ, եթե մենք իրացնեինք գոնե մի պահը»,- մեջբերում է Ֆոնսեկային Football-italia-ն: