Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում ավարտվեց «Ռոմա»-«Տորինո» հանդիպումը։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին, երբ գայլերը պարտվում էին 0-1 հաշվով։ Հենոն աչքի ընկնելու հնարավորություն ունեցավ, սակայն հարվածը չստացվեց։
Խաղի իսկական հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Սալվադորե Սիրիգուն, ով մի քանի անգամ անհավանական սեյվեր կատարեց։ Վճռորոշ դարձավ առաջին խաղակեսի ամենավերջում Բելոտիի խփած գնդակը, իսկ 86-րդ րոպեին Բելոտին արդեն դուբլ ձևակերպեց՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Ռոման» պարտվեց 0-2 հաշվով ու վաստակած 35 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում, իսկ «Տորինոն» միավորների քանակը հասցրեց 24-ի ու բարձրացավ 9-րդ հորիզոնական։