«Քյոլնի» կիսապաշտպան Դոմինիկ Դրեքսլերը կոնֆլիկտի մեջ է մտել իր ակումբի երկրպագուների հետ:
30-ամյա գերմանացին Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղից առաջ վիրավորել է ակումբի երկրպագուներին, ովքեր ճայթրուկների միջոցով թիմին ուղեկցում էին խաղին: Ակումբային ավտոբուսում նկարահանվել է տեսանյութ, որում Դրեքսլերը բացականչել է. «ապուշներ»:
Երբ խաղից հետո թիմը վերադարձավ Քյոլն, ակումբի ուլտրասները հանդիպեցին խաղացողներին և պահանջեցին, որ Դրեքսլերը դուրս գա իրենց մոտ: Սակայն մինչ այդ կիսապաշտպանը արագ դուրս էր եկել ավտոբուսից և հեռացել էր: