Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Սերու Գիրասին։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+2-րդ րոպեին, տանտերերը մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ջեմայ Սիմփսոն-Փյուզին։
Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները զարգացրեցին հաջողությունը. 60-րդ րոպեին Մաքսիմիլիան Բայերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Խաղավերջում՝ 88-րդ րոպեին, Յակուբ Կամինսկուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն փրկել խաղը «Քյոլնին» չհաջողվեց։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































