Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է բաժանվել մի քանի ֆուտոլիստներից, եթե չհայտնվի Չեմպիոնների լիգայում, հայտնում է Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերը Թվիթերի իր էջում:
Աղյբուրի փոխանցմամբ, գերմանական ակումբը ստիպված կլինի վաճառել Ջեյդոն Սանչոյին և ևս մեկ խաղացողի: Այդ խաղացողը կարող է լինել Ռաֆայել Գերեյրոն, Յուլիա Բրանդտը կամ Ջովանի Ռեյնան: Ֆուտբոլիստների ստիպված վաճառքը կապված է կորոնավիրուսի համավարակի արդյունքում կրած ֆինանսական կորուստների հետ: Նշվում է,որ Դորտմունդի «Բորուսիան» բացառում է հարձակվող Էրլինգ Հոլանդին վաճառելու հավանականությունը:
«Բորուսիան» 20 խաղից հետո վաստակել է 32 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցում: Մրցաշարի առաջատարը «Բավարիան» է 48 միավորով: