Բրենդան Ռոջերսը խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին առաջիկայում և նշել է, որ «Լեսթերը» չի վաճառի իր առաջնորդներին:
«Ձմռանը ոչ ոք չի հեռանա ակումբից, եթե մենք դա չցանկանանք:
Տեսնենք, թե արդյոք կարող ենք ուժեղացնել թիմը: Եթե հունվար ամսվա ընթացքում չստացվի, ապա մենք ստիպված կլինենք սպասել մինչև ամառ, բայց, ինչպես ավելի վաղ ասացի, ամեն ինչ կարգին է, մեզ նոր ռոտացիոն խաղացողներ պետք չեն: Նրանք պետք է լինեն միայն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել թիմը», — մեջբերում է Ռոջերսին Sky Sports-ը: