«Մանչեսթեր Յունայթեդը», դաշտի կենտրոնում առաջատար խաղացողների վնասվածքների պատճառով, պատրաստվում է մուտք գործել տրանսֆերային շուկա:
ՄՅՈւ-ն հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» առաջատար Ջեք Գրիլիշի ծառայություններով, բայց թիմի գլխավոր մարզիչ Դին Սմիթը հերքեց ֆուտբոլիստին վաճառելու լուրերը:
«Նա որոշ ակումբների գլխավոր նպատակն է: Ջեքը թոփ ֆուտբոլիստ է: Այնուամենայնիվ, «Ասթոն Վիլայի» սեփականատերերը շատ հավակնոտ են և ցանկանում են, որ մենք Պրեմիեր լիգայում դառնանք լավագույն ակումբներից մեկը: Եվ ըստ այդմ, կարող եք դիտել, բայց ոչ շոշափել», — Դին Սմիթին մեջբերում է Sky Sports- ը: