Հարձակվող Սերխիո Ագուերոն, հավանաբար, այս մրցաշրջանից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»: Հաղորդվում է, որ «Լեսթերի» ներկայացուցիչները կապվել են խաղացողի գործակալի հետ՝ հետաքրքրություն ցուցաբերելով արգենտինացուն որպես ազատ գործակալ ձեռք բերելու հարցում:
Ագուերոն հակված է տեղափոխվել «Բարսելոնա», բայց կարող է դիտարկել «Լեսթերի» առաջարկը, եթե նա որոշի մնալ Պրեմիեր լիգայում:
Իր հերթին, «Բարսելոնայի» ղեկավարությունը փորձում է ակումբում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին, որի պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է այս ամառ: Ըստ Cadena Ser-ի, «Բարսելոնայի» ղեկավարները հույս ունեն բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, ով Լեոյի լավ ընկերն է և թիմակիցը հավաքականում: Այս քայլով կատալոնացիները հույս ունեն համոզել Մեսսիին ևս մի քանի տարի մնալ թիմում: